«Եվրատեսիլ» երգի փառատոնը, որը պիտի տեղի ունենար մայիսին Ռոտերդամում չեղարկվել է կորոնավիրուսի գլոբալ տարածման պատճառով: Այսօր այդ մասին տեղեկացրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները:
«Մեծ ափսոսանքով մենք ստիպված ենք հայտարարել Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկելու մասին», - նշված է հայտարարությունում, որը տեղադրվել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջերում:
An official statement from the European Broadcasting Union on the #Eurovision Song Contest 2020. pic.twitter.com/b3h7akxvpF
— Eurovision Song Contest (@Eurovision) March 18, 2020