Հայաստանի արտգործնախարարությունը Թուրքիայում մնացած հայրենակիցներին կոչ է արել կապ հաստատել թեժ գծերի միջոցով կամ առցանց: Այս մասին հայտնում է News.am-ը:
Ինչպես մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, չնայած Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչության բացակայությանը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեն հյուպատոսական հաշվառման կանգնել:
«Հասկանալու համար, թե քանի քաղաքացի կա այնտեղ և ինչպես կարելի է նրանց օգնել»,- ասել է մամուլի խոսնակը:
Սակայն, որքան մենք գիտենք, մինչ այժմ ոչ ոք չի արձագանքել: