ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, անդրադառնալով համացանցում տարածված ապատեղեկատվությանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«ՍՈւՏ է... ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել...հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին... մեր զինվորները պինդ են ու առողջ»։