ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները արցախյան հակամարտության գոտում: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Կասպրշիկի տարածած հայտարարությունում ասված է. «Կորոնավիրուսի տարածման հետևանքով առկա իրավիճակը հանգեցրել է տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը, միջազգային և տեղական անձնակազմերի համար տեղաշարժի սահմանափակումներին, ինչպես նաև անձնական շփումների սահմանափակմանը՝ վարակման ռիսկը նվազեցնելու նպատակով:
Հաշվի առնելով վերը նշվածը և խորհրդակցելով կողմերի հետ՝ մշտադիտարկման աշխատանքները կդադարեցվեն մինչև սահմանափակումների չեղարկումը:
Մինչ այդ, ես շարունակում եմ կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ»: