Եվրամիությունը կոչ է արել Netflix-ին և այլ հոսքային հարթակներին դադարեցնել բարձր որակով տեսանութերի հեռարձակումը՝ կորոնավիուսի համաճարակի պատճառով աշխարհի բնակչության կողմից ինտերներտի աննախադեպ օգտագործման պատճառով, հայտնում է CNN-ը։
Վարակի տարածման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների պատճառով միլիոնավոր մարդիկ աշխատում են տներից, իսկ երեխաները չեն հաճախում դպրոց, ուստի ԵՄ պաշտոնյաները մտահոգված են ինտերնետի թողունակության հսկայական ծանրաբեռնվածությամբ
ԵՄ-ի ներքին շուկայի համար պատասխանատու եվրահանձնակատար Թիերի Բրետոնը Twitter-ում չորեքշաբթի երեկոյան գրել է, որ խոսել է Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսի հետ: Բրիտոնը կոչ է արել մարդկանց տեսանյութերը չդիտել HD որակով՝ բոլորի համար ինտերնետի հասանելություն ապահովելու համար։