Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագրերը։
Նախագահի այլ հրամանագրերով՝ Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից, Արման Սարգսյանը՝ Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։