ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ։ Այս մասին ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում:
«Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: