ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկել է Քեմփ-Դեյվիդում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հունիսյան գագաթաժողովը, այն նախատեսում է անցկացնել տեսակապի միջոցով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջարդ Դիրը:
Նրա խոսքերով՝ Սպիտակ տունը G7-ի մյուս անդամներին նաև տեղեկացրել է, որ «սերտ համակարգումը շարունակելու նպատակով Թրամփը տեսակապի միջոցով յոթնյակի առաջնորդների նիստ կանցկացնի ապրիլ և մայիս ամիսներին, ինչպես որ արդեն անցկացրել է այս շաբաթ»:
Հիշեցնենք, G7-ի կազմի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան: