Չինաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել
Վերջին մեկ օրվա ընթացքում մայրցամաքային Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում է Չինաստանի Առողջապահության և հիգիենայի հարցերով պետական հանձնաժողովը:
Նշվում է, որ արձանագրված 39 նոր դեպքերը ներմուծվել են այլ երկրներից: Վարակման ներմուծված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 228-ի: Անցած օրվա ընթացքում վարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել՝ 730-ը:
Նշվում է, որ Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 80 967-ի, որից 3248-ը մահացել է, 71 150-ը՝ ապաքինվել: