Իսլամի երկու գլխավոր սրբավայրերը՝ Մեծ Մզկիթը Մեքքայում և Մարգարեի մզկիթը Մեդինայում անորոշ ժամանակով փակվել են հավատացյալների համար կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ երկու մզկիթների հարցով գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Հանի բեն Հուսնի Հայդարին հղումով:
Հեռուստաալիքի տվյալներով, հավատացյալներին արգելվել է մտնել և աղոթել սրբավայրեի տարածքում մարտի 20-ից: Նշվում է, որ այս արգելքը գործելու է մինչև վարակը չնահանջի:
Հիշեցնենք, Սաուդյան Արաբիայում մարտի 17-ից դադարեցվել էին զանգվածային աղոթքները բոլոր մզկիթներում: Բացառություն էր արված միայն Մեքքայում և Մեդինայում իսլամի գլխավոր սրբավայրերի համար: