Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4-րդ դեպքը: Այդ մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: Մահացողն 85-ամյա կին է:
Նա նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 1 981 թեստ է անցկացվել, և 168 մարդու մոտ արդյունքները դրական են եղել:
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում կարանտինում 9 800 մարդ է գտնվում: