Ուրբաթ Սաուդյան Արաբիան 14 օր ժամկետով դադարեցրել է բոլոր ներքին թռիչքները, ինչպես նաև` ավտոբուսների, տաքսիների և գնացքների աշխատանքը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սաուդյան պետության պետական լրատվական գործակալությանը:
Իշխանությունների պնդմամբ՝ այս քայլը նախազգուշական միջոց է, որն ուղղված է կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն:
Մինչ օրս Սաուդյան Արաբիայում 274 վարակման դեպք է հաստատվել: