Ամերիկայի բանկը ներդրողներին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ռեցեսիայից խուսափելն այլևս անհնար է, News.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է CNBC-ն:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է` միանալով մնացած աշխարհին»,- գրում է Ամերիկայի բանկի տնտեսագետ Միշել Մեյերը:
«Աշխատատեղերը կկրճատվեն, հարստությունը կկործանվի, իսկ վստահությունը կխաթարվի»: Տնտեսությունը կփլուզվի Երկրորդ եռամսյակում՝ նվազելով 12 տոկոսով, ամբողջ տարվա ՀՆԱ-ն կնվազի 0.8 տոկոսով:
Ըստ Մեյերի, ապրիլին անկում կլինի, որին կհաջորդի «շատ դանդաղ վերադարձն աճին, իսկ հուլիսին տնտեսությունը փոքր-ինչ կնորմալանա»: «Չնայած սա լուրջ անկում է, մենք հավատում ենք, որ այն բավականին կարճ կլինի»,- հավելել է Մեյերը:
Քանի որ տնտեսությունը շարունակում է բախվել չլսված տարածության հետ, Մեյերը կարծում է, որ «փրկությունն» ագրեսիվ գործողությունների մեջ է: