ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը հաստատեց տեղեկատվությունը, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:
«Դեսպանության կողմից ճշտված տվյալների համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- նշված է հայտարարությունում: