Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատիպային պատվաստանյութը մշակվել է շատ սեղմ ժամկետներում: Հետազոտողներին հաջողվել է ստեղծել պատվաստանյութ՝ հիմնվելով գրիպի, կարմրուկի և բշտիկավոր ստոմատիտի (բերանաբորբ) հիվանդությունների վիրուսների ռեկոմբինանտ վեկտորների, ինչպես նաև սինթետիկ պատվաստանյութերի տեխնոլոգիաների վրա:
Պատվաստանյութի փորձաքննությունը սովորաբար կատարվում է լաբորատոր կենդանիների` առնետների, մկների վրա: