Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ոչ մի պատերազմ չեն մղում նավթի գների շուրջ: Պեսկովի խոսքով՝ այլ պետություններ չպետք է խառնվեն երկու երկրների միջև գործընկերային հարաբերություններին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գնային ոչ մի պատերազմ չկա, սակայն շատ երկրների համար շատ անբարենպաստ գնային միջավայր է ստեղծվել»,- ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան «լավ, գործընկերային հարաբերությունների մեջ են»:
«Մենք չենք կարծում, որ որևէ մեկը պետք է խառնվի այդ հարաբերություններին»,- նշել է Պեսկովը:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում կմիանա Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև նավթի հարցում տարաձայնությունների շուրջ քննարկումներին: