Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վարակվածը ժամանել է արտերկրից: Հաղորդվում է, որ նա 20-ամյա աղջիկ է:
Նախարարությունը նշում է, որ ներկայում ձեռնարկվում են համապատասխան քայլեր վարակի տարածումը կանխելու համար: