Կանադայի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կանադայի հավաքականը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիադային, եթե դրանք չհետաձգվեն:
«Կանադայի օլիմպիական և պարօլիմպիական կոմիտեները կոչ են անում հետաձգել Խաղերի անցկացումը մեկ տարով: Մենք ամբողջական աջակցություն և օգնություն կտրամադրենք հետաձգման պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար: Մեր մարզիկների և միջազգային հանրության առողջությունից և անվտանգությունից ավելի կարևոր ոչինչ չկա», - ասվում է հայտարարությունում:
Համանման որոշում է կայացրել նաև Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն:
Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել էր, որ Տոկիոյում Խաղերի անցկացման կամ հետաձգման մասին որոշում կկայացնեն 4 շաբաթվա ընթացքում: