Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանյան մարտի 22-ին Աբխազիայում կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 56,5%-ը: Այս մասին լրագրողներին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Թամազ Գոգիան:
«Աբխազիայի Հանրապետության ընտրված նախագահ համարել Ասլան Բժանիային, որը հավաքել է ընտրողների 53 հազար 741 ձայն, ինչը կազմում է ընտրողների ձայների 56.5 տոկոսը», - հայտնել է նա:
Նշվում է, որ Աբխազիայում մարտի 22-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 24-ին: