ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները և «Թալիբան» շարժումը խաղաղության պայմանագիր են ստորագրել: Ամերիկյան կողմը պարտավորվել է, որ թալիբների կողմից պայմանավորվածությունները կատարելու դեպքում իր և դաշնակից ուժերի զորքերը կհեռանան Աֆղանստանից 14 ամսվա ընթացքում: