Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքով Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հեռավար աշխատանքային ռեժիմին անցնելու հնարավորությունը դեռևս չի դիտարկվում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անցած ուրբաթ Պեսկովը նշել էր, որ Պուտինի մոտ հիվանդության որևէ ախտանշան չի հայտնաբերվել, նա հիանալի ինքնազգացողություն ունի, հետևաբար կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա։