Հայաստանի ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով վարակված 59 քաղաքացիական պացիենտ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհերյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով` ոստիկանների շրջանում կան մեկուսացված և ինքնամեկուսացված անձինք: Մեկ ընտանիք գտնվում է Ծաղկաձորում: Անցկացվել են թեստեր, որոնք բացասական արդյունք են ցույց տվել, ասել է փոխոստիկանապետը: Ամեն օր ախտահանման և անձնակազմի ստուգման աշխատանքներ են իրականացվում, բաժանվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ բարձր ջերմաստիճան ունեցող աշխատակիցներն ուղարկվում են սանիտարական բաժանմունք և ինքնամեկուսացման: Ներգրավված են նաև ոստիկանանական զորքերը, նշել է փոխոստիկանապետը: