Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է եղել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
«Թեստի արդյունքը, որն այսօր էր հանձնվել, բացասական է»,- ասել է Զայբերտը՝ հավելելով, որ առաջիկա օրերին նոր հետազոտություններ են կատարվելու:
Նշենք, որ Մերկելը նախօրեին որոշում է կայացրել ինքնամեկուսանալ տանը, քանի որ օրեր առաջ շփվել էր բժշկի հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: