Չինաստանի իշխանությունները ապրիլի 8-ից կհանեն տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները Ուհան քաղաքի հետ, որը դարձավ կորոնավիրուսի տարածման օջախը: Այս մասին ասվում է COVID-19-ի տարածման կանխարգելման և վերահսկման քաղաքային շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Հուբեյ նահանգի առողջապահության կոմիտեն իր հերթին հայտնել է, որ մարտի 25-ի կեսգիշերից կչեղարկվեն նահանգից և դեպի նահանգ ուղևորությունների սահմանափակումները՝ բացառություն կլինի միայն նահանգի վարչական կենտրոնը Ուհանը:
Նահանգի իշխանությունները հայտնել են, որ սահմանափակումները աստիճանաբար կհանվեն հասկանալու համար՝ կփոխվի արդյոք համաճարակային իրավիճակը երկրում մեկուսացումից հետո արտաքին աշխարհի հետ կապը վերականգնելուց հետո: