Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 24-25-ին գործուղվում է Արցախ: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում:
«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն»,- ասված է որոշման մեջ: