Բելառուսը, միջոցներ ձեռնարկելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, գործում է արհեստավարժ և ճշգրիտ ՝ հիմնվելով Չինաստանի փորձի վրա: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն:
«Ես ամենից շատ վախենում եմ, որ մարդիկ փսիխոզով կհիվանդանան` նույնիսկ նրանից, ինչ տեղի է ունենում լրատվամիջոցներում: Փսիխոզն այլ հիվանդություններ է առաջացնում: Ուստի մենք օգտագործում ենք ձեր փորձը` այս գագաթնակետը մեզ համար առավել թույլատրելի մակարդակով անցնելու համար: Եթե դիմանանք մինչեւ ուղղափառ Զատիկ, կնշանակի, որ կապրենք»,- ասել է Լուկաշենկոն: