Իրանում սեզոնային ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի, առնվազն 21 մարդ տուժել է, ևս երկուսը՝ անհետ կորած են համարվում, հայտնել են Իրանի շտապօգնությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ըստ ստացված հաղորդումների՝ մինչ օրս 11 նահանգներում ընդհանուր առմամբ 21 մարդ է տուժել, երկուսն անհետ կորել են, ևս 12-ը՝ մահացել», - ասվում է Իրանի շտապօգնության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մարտ-ապրիլ ամիսներին, որպես կանոն, Իրանում տեղումների քանակը մեծանում է, ինչը երկրի տարբեր մասերում հանգեցնում է ջրհեղեղների և սելավների հոսքի: