Արցախն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ամբողջ աշխարհում կրակի դադարեցման ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի կոչին։ Այս մասին ասվում է Twitter-ում Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխացում է News.am-ը։
«Արցախը կրկին հաստատում է իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմանը։ Այս կարևոր փուլում ամբողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները և թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։