Global Times. Չինաստանում գրանցվել է հանտանվիրուսից մահվան առաջին դեպքը
Չինաստանի Յուննան նահանգում առաջին անգամ արձանագրվել է հանտավիրուսից մահվան դեպք: Այս մասին հայտնել է Global Times-ը: Յուննան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում: Բժիշկները հետազոտել են ավտոբուսում գտնվող բոլոր ուղևորներին:
Հանտավիրուսը տարածում են կրծողները: Բացի այդ, կան դեպքեր, երբ վարակը տարածվել է որոշ տեսակի չղջիկների խայթոցից: Հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը բնորոշ չէ հանտավիրուսին: Այնուամենայնիվ, նման դեպքեր եղել են, սակայն գրանցվել են միայն Արգենտինայում և Չիլիում: