ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ աշխատանքի՝ տնտեսությունը փրկելու համար։ Fox News-ին տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ երկիրը կվերադառնա իր աշխատանքային առօրյա կյանքին ապրիլի 12- ից, հայտնում է РБК-ն։
«Մենք գրիպից ավելի շատ մահացություններ ունենք, վթարներից ևս, սակայն մենք այդ պատճառով երկիրը չենք արգելափակում։ Հիմա ինչու՞ սրա պատճառով երկիրը պետք է երկար արգելափակենք», - նշել է Թրամփը։
«Ավելի շատ մարդ կմահանա տանը մնալուց և տնտեսության կոլապսից, քան այդ հիվանդությունից», - նշել է Թրամփը։