Միացյալ Թագավորության թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել, թեստը դրական է եղել։ Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքի խոսնակը, հայտնում է Euronews-ը։
Նրա կնոջ մոտ վարակը չի հաստատվել։
«Հնարավոր չէ որոշել, թե ումեցի է վարակվել արքայազնը՝ հաշվի առնելով նրա շփումների մեծ քանակը վերջին շաբաթների ընթացքում»,- ասել է խոսնակը։
Նշվում է, որ արքայազն Չարլզը վերջին անգամ հանդիպել է մորը՝ թագուհի Եղիսաբեթ 2-ին, մարտի 12-ին։