Իրանի նախագահ Հասան Ռոհանին կորոնավիրուսի հետ կապված հայտարարել է, որ Թեհրանն իր հնարավորությունների սահմանում պատրաստ է օգնել ցանկացած երկրի, չնայած նրան, որ հենց Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցում է երկու հազարը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում օգնություն կցուցաբերենք ցանկացած երկրի, որը մեզանից կխնդրի այդ օգնությունը»,- հայտարարել է Ռոհանին կառավարության նիստում:
Նա նաև նշել է, որ որոշ երկրներ օգնել են Իրանին ՝ տրամադրելով դիմակներ, անհրաժեշտ դեղամիջոցներ և որոշ բժշկական սարքավորումներ: