Վաղը կառավարությունում ծավալուն փաթեթ կընդունվի գյուղատնտեսության վերաբերյալ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Aysor.am-ը:
Վարչապետը մանրամասնել է, որ ճգնաժամի հետևանքով աշխարհում պարենը դառնալու է ամենապահանջված ապրանքներից մեկը։
«Մենք ուզում ենք զարգացման խնդիր լուծել։ Կարծում ենք, որ գյուղատնտեսության կառուցվածքի մեջ էական փոփոխություններ են պետք։ Զրոյացնում ենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր վարկերը, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղատնտեսական վարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն, այսինքն՝ սև ցուցակներում չեն», - ասաց Փաշինյանը։