Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր առմամբ 18 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- գրել է Թորոսյանը։