Յուլիյ Էդելշտեյնը՝ Իսրայելի խորհրդարանի նախագահը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդվում է Կնեսետի կայքում, փոխանցում է РБК-ն:
Այս որոշման մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստի բացման ժամանակ և բացատրել իր անհամաձայնությունն Իսրայելի Գերագույն դատարանի վճռի հետ:
Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որ Էդելշտեյնի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ խորհրդարանը փակելու կարգադրությունը հակաօրինական է:
Մարտի 18-ին նա հայտարարել էր, որ խորհրդարանը պետք է ենթարկվի նույն սահմանափակումներին, ինչ հասարակությունը: