Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ Այսօր ճանապարհային ոստիկանությունը ինստագրամի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամ։ Նաև սրա՛ համար ենք հեղափոխություն արել և այս փաստով ևս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Եվ շնորհակալ եմ ՃՈ-ին՝ սկզբունքային աշխատանքի համար»։