Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 36-ը թոքաբորբ ունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»,- գրել է Թորոսյանը։