Բեյրութում մահացել է լիբանանահայ երիտասարդ Պետիկ Օղկասյանը: Այս մասին «Արևելք»-ը տեղեկացրել է հանգուցյալի ընկերներից։
Նշվում է, որ նա 2 օր առաջ վատ է զգացել և փոխադրվել է «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց, որտեղ էլ մարտի 25-ին կնքել է իր մահկանացում:
Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով էլ մահացել է։
Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ Օղկասյանը տառապում էր այլ հիվանդություններով:
Կայանի հաղորդմամբ, Լիբանանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի։
Հանգուցյալը 2 զավակների հայր էր: