ՌԴ կառավարությունը կարգադրել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը մարտի 27-ից ամբողջովին դադարեցնել այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բացառություն կլինեն միայն այն չվերթները, որոնք ռուսաստանցիներին հայրենիք կվերադարձնեն: