Կոսովոյի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ալբին Կուրտիի կառավարությանը, որն ընդամենը 50 օր է պաշտոնավարել։ Այդ մասին հայտնում է France24 գործակալությունը։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 82, դեմ՝ 32 պատգամավոր, 1հոգի ձեռնպահ է մնացել։
Հակասությունները ծագել են երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշման քննարկման ժամանակ։ Անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակը կոալիցիայի մաս կազմող Կոսովոյի դեմոկրատական լիգա կուսակցությունն է, որի անդամ Ագիմ Վելիուին վարչապետ Կուրտին հեռացրել է ներքին գործերի նախարարի պաշտոնից։
Այժմ երկրի նախագահ Հաշիմ Տաչին վարչապետի պաշտոնակատար է նշանակելու, որը կձևավորի տեխնիկական կառավարություն մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։ Սակայն այժմ ընտրությունների անցկացումն անհնար է կորոնավիրուսի տարածման պատճառով։