Մենք կատարեցինք փոփոխություններ արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ և խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
«Դրանք վերաբերվում են բացառապես առողջապահական թեմաներին և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,-ասել է վարչապետը:
Նա կրկին կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ: