Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթաժողովն ամբողջությամբ փակ կլինի մամուլի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերում է G20-ի տեսահամաժողովին, մենք կներկայացնենք մեր վիդեոկադրերը: Սակայն ընդհանուր առմամբ այն փակ կլինի մամուլի համար, ձևաչափն ընտրում է կազմակերպող երկիրը»,- ասել է Պեսկովը: