Երևանի սուպերմարկետներում հատուկ նշումներ են արվում՝ մարդկանց միջև հեռավորությունը պահպանելու համար։ Այս մասին հայտում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։
Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»,- ասված է հայտարարության մեջ։