ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է դարձել նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով, հայտնում է Guardian-ը: Երկրում կա հաստատված 85 հազար 594 դեպքը: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ է անցել Չինաստանին, որտեղ վարակվածների թիվը 81 հազար 340 է և Իտալիային, որտեղ կա հաստատված 80 հազար 589 դեպք:
Վարակի հետևանքով զոհերի թվով առաջին տեղում է Իտալիան, որտեղ նոր տիպի կորոնավիրուսից արձրանագրվել է 8215 մահ, այնուհետև Իսպանիան (4365): Չինաստանում վարակից մահացել է 3291 մարդ, իսկ ԱՄՆ-ում՝ 1209-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ երկրում մեծ թվով նոր դեպքերի բացահայտումը պայմանավորված է COVID-19 զանգվածային թեստավորմամբ: