ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները հաստատել են Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին որոշումը: Այս մասին ասվում է տեսակապի միջոցով մարտի 26-ին կայացած ԵՄ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությունում:
«Մենք հաստատում ենք ԵՄ խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի որոշումը ընդլայնման, կայունացման և ասոցացման մասին», - ասվում է հայտարարությունում:
2020 թվականի սկզբին Եվրամիությունը փոխելէ նոր անդամներ ընդունելու կարգը: Եթե նախկինում բանակցություններ սկսելու մասին որոշումներն անպայման ավարտվում էին միության կազմ պետությանն ընդունելով, ապա այժմ բանակցությունների մեկնարկը դեռ չի երաշխավորում անդամակցությունը: