ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է արդարադատության նախարարության որոշման հետ Վենեսելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ քրեական գործ հարուցելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Ճիշտ է, որ այդ մեղադրանքներն առաջադրվեն», - նշել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ արդարադության նախարարությունն ավելի վաղ հրապարակել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և երկրի ղեկավարության դեմ մեղադրանքը՝ պնդելով, որ նրանք զբաղվում են թմրավաճառքով: Մադուրոյի համար ԱՄՆ իշխանությունը հայտարարել է 15 մլն դոլար պարգևատրում, մեղադրանքում նշված իշխանության մյուս անդամների համար ՝ 10-ական մլն դոլար: