Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթ։ Ռուսական ավիաընկերություններից գործում են՝ «Ural airlines»-ը, «Aeroflot»-ը, «Sibir airlines»-ը, «Nordwind airlines»-ը: Ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 հազար ուղևոր, իսկ այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել»,- նշեց Սիմոնյանը։