Ցածր ուղևորահոսքի պատճառով ներմարզային տրանպորտը վեց մարզերում չի գործում: Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել ներմարզային ուղևորափոխադրումները: Այս մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարլ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Ներմարզային երթուղիները գործում են Շիրակի, Լոռիի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում չեն գործում»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով նաև, որ գործող երթուղիների դեպքում ավտոմեքենաները երթից առաջ ախտահանվում են, վարորդները ջերմաչափվում են մինչև երթուղի դուրս գալը, և ջերմության բարձր լինելու դեպքում նրանց արգելվում է աշխատել:
Սիմոնյանի խոսքով՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում բոլոր երթուղիները աշխատում են նույն ռեժիմով՝ բացառությամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի. «Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը՝ ուղևորահոսք չլինելու պատճառով»: