Հայ–ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին։
«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,– ասել է Ստեփանյանը։ Նա ընդգծել է, որ հակառակորդի թիրախավորված ոչ մի կրակոց անպատասխան չի մնում և հայկական զինված ուժերը պատասխան կրակի միջոցով լռեցրել են դրանք։
Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։