Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին նա անձամբ է հայտնել, փոխանցում է BBC-ն;
Ջոնսոնի խոսքով՝ ինքն ունի Covid-19 հիվանդության թույլ ախտանշաններ և այժմ ինքնամեկուսացել է Դաունինգ-սթրիթ 10 հասցեում գտնվող իր նստավայրում, սակայն շարունակելու է ղեկավարել կառավարությունը: